Մատչելի հղումներ

Չինաստանում միլիարդատերը մահապատժի է դատապարտվել


Լյու Հան (արխիվային լուսանկար)
Լյու Հան (արխիվային լուսանկար)

Լյու եղբայրներն ու նրանց կազմակերպած խմբի մասնակիցները մեղավոր են ճանաչվել կանխամտածված սպանությունների և այլ հանցագործությունների իրականացման մեջ

Չինաստանի դատարանը սպանություններ իրականացնելու մեջ մեղավոր է ճանաչել հանքագործության ոլորտում նախկինում գործող խոշոր ձեռնարկատերերից մեկին՝ նրան դատապարտելով մահապատժի:

Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Սյաննին շրջանի ժողովրդական դատարանն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մեղավոր է ճանաչել նախկին խոշոր ձեռներեց Լյու Հանին և վերջինիս կրտեր եղբայր Լյու Վեյին 36 անդամից բաղկացած և «մաֆիայի ոճով» գործող հանցախմբի ստեղծման համար, որը պատասխանատվություն է կրում առնվազն ութ մարդու մահվան համար:

Լյու եղբայրներն ու նրանց կազմակերպած խմբի մասնակիցները մեղավոր են ճանաչվել կանխամտածված սպանությունների և այլ հանցագործությունների իրականացման մեջ:

Հանցախումբը, բացի այդ, հարաբերություններ էր հաստատել Չինաստանի Սիչուան նահանգի մի շարք գործարարների և բարձր պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչների հետ:
XS
SM
MD
LG