Չինաստանը նախապատրաստել է օտարերկրյա ներդրողների կողմից այս երկրում իր դրամի` յուանի օգտագործումը թույլատրող ուղեցույցի նախագիծը:
Չինաստանի առևտրի նախարարության կողմից նախապատրաստված ուղեցույցի համաձայն, օտարերկրյա ներդրողներին թույլատրվելու է օգտագործել յուանով արտահայտված այն գումարները, որոնք ձեռք են բերվել միջսահմանային առևտրի, օֆշորային գոտիներում պարտատոմսերի թողարկման կամ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում:
Ուղեցույցի նախագծի վերաբերյալ նախարարությունը մինչև օգոստոսի 31-ն ընդունում է հանրության առաջարկությունները:
Չինաստանը սկսել է թույլատրել իր արժույթի օգտագործումը միջսահմանային գործարքներ իրականացնելիս` նպատակ հետապնդելով դադարեցնել դոլարից կախվածությունը և յուանը դարձնել համաշխարհային նշանակության արժույթ:
Միացյալ Նահանգները և այլ պետությունները արդեն երկար ժամանակ է քննադատության են ենթարկում Չինաստանը՝ յուանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու պատճառով, որի արդյունքում այս երկրին հաջողվում են պահպանել յուանի ցածր փոխարժեքը, ինչը, իր հերթին, գնային առավելություն էր տալիս Չինաստանում արտադրվող ապրանքներին: