Չինաստանում երկուշաբթի օրը տեղի է ունեցել երկու խոշոր ավտովթար, որոնցից մեկի պատճառով զոհվել է 14 դպրոցական, իսկ մյուսն` առաջացրել հարյուրավոր մեքենաների կուտակում:
Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեխաներին դպրոց փոխադրող ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել և ընկել ճանապարհի մոտով անցնող գետը: Ավտովթարից վնասվածքներ ստացած վեց երեխա տեղափոխվել է հիվանդանոց:
Հարևան Գույժու նահանգում խիտ մառախուղի պատճառով մի բեռնատար առավոտյան բախվել է բենզալցակայանին: Այս վթարի պատճառով իրար են բախվել առնվազն 100 մեքենա` մայրուղու վրա ստեղծելով 20-կիլոմետրանոց խցանում:
Այս ավտովթարի պատճառով վեց մարդ մահացել է տեղում, մեկը` հիվանդանոց տեղափոխվելուց հետո, 15 մարդ վնասվածքներ է ստացել: