Մատչելի հղումներ

 
Ադրբեջանն ու Չինաստանը համաձայնվել են ուժեղացնել համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանն ու Չինաստանը համաձայնվել են ուժեղացնել համագործակցությունը ռազմական ոլորտում


Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինգդե
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինգդե

Չինաստանի մայրաքաղաքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինգդեի և Արդբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև:

Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Բաքուն և Պեկինը համաձայնվել են ուժեղացնել համագործակցությունը ռազմական ոլորտում:

Չինաստանի բանակի գլխավոր շտաբի պետն ասել է, թե «վերջին տարիներին Չինաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում են հարաբերությունները երկու պետությունների զինված ուժերի միջև, և տարբեր բնագավառներում իրականացվող համագործակցությունը բերել է բավարար արդյունքների»: Նա հույս է հայտնել, որ «երկու կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն երկու երկրների բանակների միջև ներկայիս բարեկամական հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ադրբեջանը կարևորում է Չինաստանի բանակի հետ բարեկամական համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Չինաստանին` Ադրբեջանի բանակի զարգազմանը սատարելու համար:

XS
SM
MD
LG