Աֆղանստանի իշխանությունները Չինաստանի պետական ընկերության հետ ստորագրել են նավի արդյունահանման առաջին խոշոր պայմանագիրը, որի շրջանակներում երկրի հյուսիս-արևելքում աշխատանքներ են իրականացվելու նավթային երեխ դաշտում:
Քաբուլում չորեքշաբթի օրը ստորագրված գործարքը թույլ կտա Չինաստանի նավթային ազգային կորպորացիային իրականացնել նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ Ամուդարյա գետի ավազանում՝ Աֆղանստանի հյուսիսարևելյան Սարի Փուլ և Ֆայրաբ նահանգներում:
Պայմանագիրը շնորհելուն ուղղված մրցակցության ընթացքում Չինաստանի ընկերությունը հաղթել է Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Միացյալ Նահանգների ընկերություններին:
Ըստ Աֆղանստանի իշխանությունների, նավթի արդյունահանման այս պայմանագիրը «ֆինանսական հսկա օգուտ» կբերի Աֆղանստանին:
Աֆղանստանի արդյունահանման նախարար Վալիդուլլահ Սհահրանիի համաձայն, 25 տարվա ընթացքում այս պայմանագրի միջոցով երկիրը կարող է ստանալ մոտ 7 միլիարդ դոլար:
Չինաստանի նավթային ընկերությունն Աֆղանստանում գործելու է՝ կազմելով համատեղ ձեռնարկություն:
Սպասվում է, որ նավթի արդյունահանումը կսկսվի 2012 թվականի վերջին: