Մատչելի հղումներ

Թայվանը հույս ունի բարելավել Չինաստանի հետ հարաբերությունները


Թայվանը հույս ունի բարելավել Չինաստանի հետ հարաբերությունները
Թայվանը հույս ունի բարելավել Չինաստանի հետ հարաբերությունները

Թայվանի նախագահ Մա Յինգ-ջյուն հույս ունի, որ այս պաշտոնում վերընտրվելու փաստը թույլ կտա Չինաստանի հետ կապերն ՝՝ավելի սահուն՛՛ դարձնել։

Նրա խոսքերով, իրարից նեղուցով բաժանված չինական երկու հատվածների միջեւ հարաբերությունները եկող 4 տարիներին կլինեն ավելրի ներդաշնակ։
Ման իր հաղթանակն ընտրություններում տոնեց, երբ շաբաթ օրն անցկացված ընտրություններում ստացավ ձայների 52 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում նրա կառավարող կուսակցությունը նույնպես գրանցեց հաջողություն՝ 113 տեղանոց խորհրդարանում ստանալով աթոռներից 64-ը։

Ընդդիմության առաջնորդ Ցաի Ինգ-ուենը, ստանալով ձայների միայն 46 տոկոսը, պարտության համար ներողություն խնդրեց իր Ժողովրդավարական առաջադիմություն կուսակցությանը, եւ հրաժարվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Չինաստանի պաշտոնական մամուլը հայտնում է, թե Մայի հաղթանակը կարող է ՝՝նոր հնարավորություն՛՛ տալ հարաբերությունները բարելավելու համար։ Մամուլը գրում է, թե թայվանցիներն իրենց այս ընտրությամբ ապացուցում են, որ պաշտպանում են ՝՝Մայր Չինաստանի հետ Թայվանի խաղաղ հարաբերությունների զարգացումը՛՛։

Թայվանը Չինաստանից անջատվել էր այս երկրում 1949 թվականի քաղաքացիական պատերազմի արդյունքում, երբ Մաո Ցզե-դունի կոմունիստական կուսակցությունը պարտության մատնեց Չանգ Կաե-շեքի ազգայնականներին։
Թայվանը միշտ համարելով իր անբաժան մասնիկ՝ Պեկինը շարունակ սպառնացել է դիմել ռազմական միջամտության, եթե Թայվանն իրեն հայտարարի անկախ պետություն։

XS
SM
MD
LG