Մատչելի հղումներ

Չիկագոյում բողոքի ցույցեր և անկարգություններ են


Chikago - biznes, siyosiy va madaniy markaz. Uch millionga yaqin aholisi bor. Prezident Barak Obama uni ona shahar deb biladi.

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գիշերվա ընթացքում ցուցարարները բողոքում էին ոստիկանության հրապարակած սպանության տեսաերիզի պատճառով: Այն պարունակում է ոստիկանի կողմից սևամորթ պատանու գնդակահարման պահի տեսագրությունը:

Չիկագոյում ոստիկան Ջեյսոն Վան Դայքի կողմից սեւամորթ Լեքուան Մըքդոնալդի սպանության մասին տեսաերիզի հրապարակումը, լայնածավալ բողոքի ցույցերի առիթ է դարձել:

Ցույցի մասնակիցները, մի քանի ժամ մասնակցելով բողոքի երթին, իրար էին փոխանցում ցույցի պատճառ դարձած այդ տեսագրությունը, որտեղ պարզ երեւում է ոստիկանի կողմից պատանու սպանության պահը։ 16 գնդակ էր խոցել նրան, գրեթե մեկական գնդակ նրա ապրած յուրաքանչյուր տարվա համար։

Ցույցի մասնակիցներից շատերը չեն ուզում այն վերածել միջռասայական հակամարտության։ Նրանք նշում են, որ այստեղ հավաքվածները էթնիկ ու ռասայական տարբեր խմբերից են, և պնդում, որ պետք չէ այն ներկայացնել որպես ռասայական խնդիր:

Ավելի վաղ այդ օրը Չիկագոյի քաղաքապետ Ռեմ Իմանուիլը դիմել էր բոլորին՝ կոչ անելով զերծ մնալ բռնություններից: «Քաղաքի ապագան մեր յուրաքանչյուրի ձեռքերում է», - ասել էր քաղաքապետը:

Դրանից ավելի վաղ, ոստիկանության սպա Վան Դայքին սպանության մեղադրանք էր ներկայացվել: Ցույցերը խաղաղ էին անցնում մինչև այն պահը, երբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալեցին ցուցարարներից մեկին: Դրանից հետո սկսվեց իրարանցում ու քաշքշուկ:

Որոշ ցուցարարներ ոստիկանությանը մեղադրանքներ էին հղում, սակայն ոստիկանությունը լուռ դիմակայում էր:

«Սա այն էջերն են, որ դուք չեք կարող կարդալ պատմության գրքերում»,- ասում է ցույցի մասնակիցներից մեկը: Մարդաշատ երթի այլ հատվածները նույն պահին ավելի հանգիստ էին։ Սակայն, ինչպես բողոքի ելած մարդիկ են ասում, սա դեռ բողոքի ավարտը չէ։

XS
SM
MD
LG