Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահի ինքնազգացողությունը լավ է



Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեզն ասում է, թե իր ինքնազգացողությունը լավ է, եւ որ քաղցքեղի դեմ բուժումների համար անցկացվող ստուգումները լավ արդյունք են ցույց տալիս։ Նա նորից, սակայն, ոչինչ չի ասում, թե քաղցքեղի որ տեսակով է տառապում։

Չավեսն այս մասին հայտարարեց նախագահական պալատի բակում՝ առեւտրի շուրջ ռուսական մի պատվիրակության հետ հանդիպումից հետո։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Չավեսն անցյալ տարի երկու անգամ վիրահատության ենթարկվելուց հետո, մի քանի անգամ տեղափոխվել է Կուբա՝ ռադիոճառագայթային թերապիայի բուժումներ ստանալու նպատակով։

Սպասվում է, որ նախագահը երկուշաբթի օրը կգրանցվի ընտրություններում որպես թեկնածու։ Նա շարունակ պնդում է, որ հոկտեմբերի 7-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախընտրական արշավին մասնակցելու հնարավորությունների վրա առողջական իր վիճակը բացասաբար չի ազդի։

XS
SM
MD
LG