Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահը գոհ է իր բուժման ընթացքից


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայրենիք վերադարձավ Կուբայից, որտեղ անց էր կացրել քաղցկեղի դեմ 11-օրյա բուժումներ։ Նրա խոսքերով, ճառագայթային թերապիայի բուժման կուրսն ունեցել է մեծ հաջողություն։
Ժամանելով Կարակաս՝ 57-ամյա սոցիալիստ առաջնորդն ասել է, - ՝՝Ես խստորեն պիտի հետեւեմ բժիշկներիս բոլոր խորհուրդներին, որպեսզի կարողանամ վերականգնել ուժերս՛՛։

Հիշեցնենք, որ Չավեսը բուժումները սկսել է մարտ ամսից, ինչին նախորդել էին անցյալ տարվա հունիս ամսին եւ այս տարվա փետրվարին իրականացված վիրահատությունները:
Դեռեւս չի հրապարակվել որեւէ տեղեկություն այն մասին, թե քաղցկեղի որ տեսակով է տառապում նա։

Չավեսն ավելի վաղ ասել էր, թե առողջական իր վիճակը թույլ է տալիս մասնակցել հոկտեմբերի 7-ին նախատեսված նախագահական ընտրություններին։

XS
SM
MD
LG