Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը մեկնել է Կուբա՝ քիմաթերապեւտիկ բուժումներ ընդունելու համար։ Այս երկրում էր նա մեկ ամիս առաջ ենթարկվել քաղցկեղը հեռացնելու վիրահատության։
Մինչ օդանավ բարձրանալը Չավեսն ասել է, թե ինքը հեռանում է միայն մի քանի օրով։ Սակայն Կուբայում մնալու ժամկետն իրականում անհայտ է։ Մինչեւ հեռանալը, երկրի կառավարման որոշ օղակներ նա հանձնել է փոխնախագահ Էլիաս Հուային եւ ֆինանսների նախարար Յորգ Ջիորդանիին։
Հիշեցնենք, որ Չավեսի ուռուցքը Կուբայում հեռացրել էին հուլիսի 4-ին։
Վենեսուելայի նախագահը քիմիաթերապեւտիկ բուժումներ կստանա Կուբայում
