Մատչելի հղումներ

Մերձկասպյան պետությունների ղեկավարների համաժողովն ավարտվել է համատեղ հայտարարության ստորագրմամբ


Մերձկասպյան պետությունների ղեկավարների համաժողովն ավարտվել է համատեղ հայտարարության ստորագրմամբ
Մերձկասպյան պետությունների ղեկավարների համաժողովն ավարտվել է համատեղ հայտարարության ստորագրմամբ

Ավարտվել է Բաքվում անցկացվող մերձկասպյան պետությունների ղեկավարների համաժողովը:

Համաժողովի ընթացքում Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները քննարկել են Կասպից ծովի կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռուսական «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, համաժողովի արդյունքներով մերձկասպյան պետությունների նախագահները ստորագրել են «Կասպից ծովի անվտանգության վերաբերյալ» համատեղ հայտրարարություն։

Համատեղ հայտրարարությունում մասնավորապես նշվում է. «Կասպից ծովի տարածաշրջանում հակամարտությունները Կողմերը համարում են անվտանգության, խաղաղության և կայունության համար վտանգ և կայուն խաղաղության հասնելու համար կարծում են, որ այդ հակամարտությունները պետք է լուծվեն ՄԱԿ–ի Կանոնադրության համապատասխան՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անձեռնմխելիության հիման վրա»։

XS
SM
MD
LG