Մատչելի հղումներ

Վատիկանում կարդինալները Հռոմի նոր պապ են ընտրում


Փորձագետները կանխատեսում են, որ կարդինալները կընտրեն ավելի երիտասարդ մի պապի, սակայն նման որոշում դժվար կլինի ընդունել՝ առավել պահպանողական կարդինալների ընդդիմության պատճառով

Կաթոլիկ եկեղեցու կարդինալների խորհուրդը երեքշաբթի օրը կմեկնարկի պաշտոնաթող եղած Հռոմի Բենեդիկտոս XVI պապի իրավահաջորդի ընտրությունները:

Վատիկանի Սիստինյան մատուռ աղոթքի ու խորհրդակցություններ անցկացնելու նպատակով անցնելուց առաջ 115 կարդինալներն այցելեցին հատուկ ժամերգություն:

Կարդինալները կտրված կման արտաքին աշխարհից այնքան ժամանակ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապը:

Հայտնի չէ, թե որքան է տևելու ընտրությունների գործընթացը: Հռոմի պապին ընտրող կարդինալները օրական կարող են անցկացնել միայն չորս քվեարկություն՝ երկուս քվեարկություն առավոտյան, երկուսը՝ օրվա երկրորդ կեսին:

Աշխարհը կտեղեկանա կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին ընտրելու մասին այն ժամանակ, երբ մատուռում տեղադրված հատուկ ծխնելույզից սպիտակ ծուխ արձակվի:

Հռոմի պապ ընտրելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 77 քվե՝ ձայների երկու երրորդի մեծամասնությունը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղեցնում առաջատար դիրքեր:

Սիստինյան մատուռից դուրս գտնվելու ժամանակ կարդինալներին կհյուրընկալի Վատիկանում գտնվող հատուկ կացարանը, որտեղ չկա հեռուստացույց և հեռախոսակապ: Շենքի բարձր հարկերում բնակվող կարդինալները նույնիսկ ստիպված կլինեն փակ պահել պատուհանների վարագույրները՝ Վատիկանից դուրս գտնվող Հռոմի փողոցների տեսարանը չտեսնելու համար:

Վատինկանի գործողությանը հետևող որոշ փորձագետների համաձայն, կաթոլիկ եկեղեցին ունի բարեփոխումներ անցկացնելու խիստ անհրաժեշտություն՝ եկեղեցին ցնցած սեռական բնույթի բազմաթիվ սկանդալներից հետո, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու տեսության իրականությունից գնալով աճող կտրված լինելու պատճառով: Փորձագետները կանխատեսում են, որ կարդինալները կընտրեն ավելի երիտասարդ մի պապի, սակայն նման որոշում դժվար կլինի ընդունել՝ առավել պահպանողական կարդինալների ընդդիմության պատճառով:
XS
SM
MD
LG