Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակումներն Իրաքում բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել


Հարձակումների համար, որոնք իրականացվում են Իրաքում գալիք շաբաթ օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական շրջանում, պատասխանատվություն դեռևս ոչ ոք չի ստանձնել

Իրաքում երկուշաբթի օրն իրականացված ռմբակոծություններ ու այլ հարձակումները դարձել են առնվազն 20 զոհի պատճառը:

Բռնությունները, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ, իրականացվել են երկրի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև հյուսիսային Քիրքուք և Թուզ Խուրմաթո քաղաքներում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սամառա և հարավային Նասիրիա քաղաքներում:

Հարձակումների համար, որոնք իրականացվում են Իրաքում գալիք շաբաթ օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական շրջանում, պատասխանատվություն դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Իրաքի տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրությունները կդառնան նման առաջին ընտրությունները Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումները երկրից 2011 թվականին դուրս բերելուց հետո:

Այս ընտրությունների անցկացումն արդեն իսկ հետաձգվել է մի քանի ամսով երկրի Անբար և Նինվե նահանգներում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
XS
SM
MD
LG