Մատչելի հղումներ

Նոր զոհեր Իրաքում՝ պայթյունների ալիքի հետևանքով


Իրաքի մայրաքաղաքի հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, ինչպես նաև հարավային Բասրա հարավային քաղաքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ

Իրաքի մայրաքաղաքի հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, ինչպես նաև հարավային Բասրա հարավային քաղաքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Բաղդադում երկուշաբթի օրը տեղի է ունեցել ինը պայթյուն, հիմնականում մարդաշատ շուկաներում, ավտոբուսի կանգառներում և շիաներով բնակեցված թաղամասերի այլ վայրերում: Հատկապես ուժգին պայթյուն է որոտացել Բաղդադաի հյուսիսային Շաաբ թաղամասում, որին զոհ է գնացել առնվազն 12, վնասվածքներ ստացել՝ 25 մարդ:

Եվս երկու պայթյուն իրականացվել է Բասրա քաղաքի շիական թաղամասներում:

Ռմբակոծությունների և այլ բռնությունների հետևանքով անցյալ շաբաթ Իրաքում սպանվել է ավելի քան 150 մարդ, ներառյալ սունիների դեմ ուրբաթ օրն ուղղված ռմբակոծությունների 70 զոհերին:

Իրաքում չդադարող բռնությունները մտավախություն են առաջացրել այն մասին, որ երկրում կարող է վերսկսվել 2006-ից 2007 թվականներին տասնյակ հազարավոր զոհերի պատճառը դարձած կրոնական հակամարտությունը:

Երկրում բռնությունների մակարդակը դեռևս չի հասել նման ցուցանիշների, սակայն Միավորված ազգերի կազմակերպությունը հայտնել է, որ անցյալ ամիսն ամենաարյունոտն է եղել՝ սկսած 2008 թվականի հունիսից: ՄԱԿ-ի համաձայն, 2013 թվականի ապրիլին Իրաքում սպանվել է 712, վնասվածքներ ստացել՝ 1633 մարդ:
XS
SM
MD
LG