Մատչելի հղումներ

Զոհեր Բաղդադում՝ պայթյունների հետևանքով


Իրաքի պաշտոնյաների համաձայն, երկրի մայրաքաղաք Բաղդադում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով իրականացված երկու առանձին պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ

Իրաքի պաշտոնյաների համաձայն, երկրի մայրաքաղաք Բաղդադում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով իրականացված երկու առանձին պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:

Ոստիկանության տվյալների համաձայն, ամենամեծ զոհերի հետևանքը դարձած պայթյունն իրականացվել է շիաներով բնակեցված Ուռ թաղամասում, որտեղ պայթյունի զոհ է գնացել առնվազն ութ, վնասվածքներ ստացել՝ 20 մարդ:

Մեկ այլ պայթյուն որոտացել է քաղաքի կենտրոնական Քառադա շրջանում, որը նույնպես հիմնականում բնակեցված է շիաներով: Այս հարձակման հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:

Հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Իրաքում «ալ-Քաիդա»-ն արդեն երկար ժամանակ հարձակումներ է իրականացնում՝ ուղղված շիաների և կառավարական ուժերի դեմ:

Իրաքում չդադարող խռովությունների զոհ անցյալ ամսվա ընթացքում գնացել էր առնվազն 1000 մարդ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է մոտ 9 հազար մարդ: Երկրում չդադարող բռնությունների հիմնական մասը կազմել են խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG