Մատչելի հղումներ

Ձերբակալվել է ԱՄՆ-ի Կապիտոլիումը պայթեցնելու նպատակ ունեցող մի մարոկոցի


Ձերբակալվել է ԱՄՆ-ի Կապիտոլիումը պայթեցնելու նպատակ ունեցող մի մարոկոցի
Ձերբակալվել է ԱՄՆ-ի Կապիտոլիումը պայթեցնելու նպատակ ունեցող մի մարոկոցի

ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Կապիտոլիումի մոտակայքում ձերբակալվել է գոտկատեղին պայթուցիկներ կրած Մարոկոյի մի քաղաքացի։ 29 ամյա Ամին Էլ Խալիֆիի նպատակն է եղել պայթեցնել Կոնգրեսի շենքը։

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում բնակվող անօրինական փախստական Խալիֆիի նկատմամբ ներկայացվել է մեծաթիվ մարդկանց սպանելու նպատակով ԱՄՆ-ի դեմ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու փորձի մասին մեղադրանք:

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները եւ Կապիտոլիումի ոստիկանները նրան ձերբակալել են Կապիտոլիումից մի քանի փողոց հեռավորության վրա գտնվող մի ավտոկանգառում։ Երկար հարցաքննությունից հետո նա տեղափոխվել է Վիրջինիայի դաշնային դատարան, որտեղ նրան սպասում է ցմահ բանտարկության պատիժը։

ԱՄՆ-ի իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ Խալիֆիի գործողություններն իրականում վտանգ չեն ներկայացրել հասարակությանը, քանի որ նրա գոտուն ամրացված պայթուցիկներն ու զենքը, որոնք նա ստացել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի գործակալներից, եղել են վնասազերծված։

Ձերբակալությունն իրագործվել է մեկ տարի տեւած հետախուզությունից հետո։

ԱՄՆ-ի մայրաքաղաքում վերջին մի քանի տարիների ընթացքում նման մի քանի գործողություններ են իրականացվել, որոնց ժամանակ կասկածյալները վստահ են եղել, որ պատրաստ են իրականացնել ահաբեկչական հարձակում, սակայն իրականում եղել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուժեղ վերահսկողության ներքո։

XS
SM
MD
LG