Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան՝ Սիրիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով


Լոնդոնը շահագրգռված է Սիրիայի կառավարության և ապստամբների մասնակցությամբ համաժողովի կազմակերպմամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր այցելել է Ռուսաստան՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի քաղաքացիական երկամյա պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Երկու պետությունների միջև բանակցություններն անցկացվում են Ռուսաստանի Սոչի քաղաքում այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան այս շաբաթ համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով Սիրիայի կառավարության ներկայացուցիչների և ապստամբների միջև բանակցություններ մեկնարկելուն նվիրված համաժողով անցկացնելու մասին:

Որոշ տեղեկությունների համաձայն, Լոնդոնը շահագրգռված է Սիրիայի կառավարության և ապստամբների մասնակցությամբ նման համաժողովի կազմակերպմամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ կրկին կոչ անելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական ներկայացնել և ասելով, որ վերջինս չի կարող մասնակցություն ունենալ Սիրիան ճգնաժամից դուրս բերելու նպատակով ձևավորվող ժամանակավոր կառավարության աշխատանքին:

Իր հայտարարության մեջ, որը Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակեցնելու նպատակ է հետապնդել, Քերին ասել է, թե «ինքը անձամբ չի տեսնում նախագահ Ասադին որպես ապագա Սիրիայի ղեկավար՝ հավելելով սակայն, թե իրավասու չէ որոշումներ կայացնել Սիրիայի նախագահի ապագայի մասին:
XS
SM
MD
LG