Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սատարել է Կալիֆոռնիայում բանտարկյալների ազատ արձակմանը


ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սատարել է Կալիֆոռնիայում բանտարկյալների ազատ արձակմանը
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սատարել է Կալիֆոռնիայում բանտարկյալների ազատ արձակմանը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սատարել է ստորադաս դատարանի որոշումն այն մասին, որի համաձայն Կալիֆոռնիա նահանգը պետք է ազատ արձակի տասնյակ հազարավոր բանտարկյալների:

Դատարանի կողմից երկուշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները պետք է զգալիորեն կրճատեն բանտարկության մեջ պահվող անձանց թիվը` մնացած բանտարկյալների սահմանադրական իրավունքներն ապահովելու նպատակով:

Դատական այս գործի շրջանակներում քննարկվել է նահանգի չափահասների 33 բանտում կալանավորներին տրամադրվող բժշկական և հոգեբանական օգնության որակը:

Կալիֆոռնիա նահանգի բանտերը նախատեսված են մոտ 80 հազար կալանավորների համար, սակայն ներկայում կալանավորների թիվը գերազանցում է 142 հազարը:

Դատարանի որոշման համաձայն, բանտարկյալների թիվը պետք է նվազեցվի` հասցնելով մոտ 100 հազարի:

XS
SM
MD
LG