ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։
Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նշված է նաև, որ Հայլենդի քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հայլենդի քաղաքային խորհուրդը, ըստ հաղորդագրության, կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և ԼՂՀ-ի կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և հարատև լուծմանը: