Մատչելի հղումներ

 
Հարավային Կալիֆորնիայում ճանապարհներն ու ավտոմեքենաները հայտնվել են ցեխի մեջ

Հարավային Կալիֆորնիայում ճանապարհներն ու ավտոմեքենաները հայտնվել են ցեխի մեջ


CA Flood
CA Flood

Կայծակնային տեղումների հետևանքով Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող լեռները և անապատային տարածքները պատվել են ցեխով ու քարերով, ծանծաղուտի մեջ գցելով մայրուղիների վրա գտնվող հազարավոր ավտոմեքենաներ:

Հարավային Կալիֆորնիայի իշխանությունները փորձում էին ուժգին տեղումների հետևանքով ցեխի մեջ խրված մեքենաներից ազատել վարորդներին: Որոշ վարորդների հաջողվել է փախչել, սակայն նրանց մեծ մասը, բարձրացել էր ավտոմեքենաների տանիքներին և զանգահարել 911 ծառայություն:

Վարորդ Գեբբի Վասքեզը ասում է,- «Վարելու ընթացքում տեսա, որ սարերի վրայից հանկարծակի սկսվեցին խոշոր քարի կտորներ թափվել։ Ոչինչ չէի կարողանում տեսնել և դա ուղղակի անբացատրելի զգացում էր»:

Առայժմ հորդառատ անձրևների, ջրհեղեղի և ցեխի հետևանքով մահվան կամ վիրավորների դեպքեր չեն գրանցվել: Մայրուղիները նորից հասանելի կդառնան վարորդների համար միայն դրանք ցեխից մաքրելուց և երկրաբանական եզրակացություններից հետո:

Վարորդ Թոդ Մքգանը ասում է,- «Մենք սխալ ճանապարհ մտանք, պատրաստվում էինք գնալ ձկնորսության, սակայն չնկատելով՝ անցանք լիճը: Ուղղակի փորձում էինք հետ վերադառնալ և նկատեցինք, որ մեր առջևի մեքենաները արդեն խրվել էին ցեխի մեջ: Պարզապես պիտի սպասեինք օգնության, ես անհանգստանում էի փոքրիկիս համար»:

Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը մեկ մեքենայի տանիքից փրկել է չորս մարդ և երկու շուն: Վարորդներից շատերը իրենց մեքենաների տանիքներին սպասել են մինչև ջրհեղեղը հանդարտվի, հետո ոտքով հեռացել են տարածքից:

Լոս Անջելեսի մարզի հրշեջ ծառայության կապիտան Նորմ Լավոին ասում է,- «Վարորդները ճիշտ որոշում են կայացրել, որ չեն փորձել ցեխի միջով մեքենաներով դուրս գալ: Նրանք շատ ճիշտ են վարվել, մնալով անվտանգ և բարձր տարածքներում, ինչը մենք միշտ խրախուսում ենք»:

Որոնումները կենտրոնացված են Հագս լճի շրջակա տարածքներում և մայրուղիներում: Լճի տարածքը գյուղական է և հրշեջ ծառայությունը հստակ տեղեկություն չունի տներում և մեքենաներում ծուղակի մեջ հայտնված մարդկանց թվի վերաբերյալ:

XS
SM
MD
LG