Մատչելի հղումներ

Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցներում դասավանդելու օրինագիծը


Օրինագծով Հայոց ցեղասպանության պատմությունը նախատեսվում է դասավանդել 7-ից 12-րդ դասարանների աշակերտներին

Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը նահանգի դպրոցներում դասավանդելու օրինագիծը:

Օրինագիծը, ըստ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի պաշտոնական կայքի, ներկայացվել էր Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանի կողմից: Օրինագծի հիմնական համահեղինակն է Կալիֆորնիայի օրենսդիր Խաչո Աչաջյանը:

Օրինագծով Հայոց ցեղասպանության պատմությունը նախատեսվում է դասավանդել 7-ից 12-րդ դասարանների աշակերտներին:

Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի կրթության հանձնաժողովի կողմից հաստատված օրինագծով նախատեսվում է, բացի Հայոց ցեղասպանությունից, «քաջալերել վերապրածների, փրկողների, ազատագրողների և ականատեսների բանավոր վկայությունները մարդու իրավունքների, Հրեական ողջակիզման և ցեղասպանության դասավանդման մեջ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայում, Դարֆուրում և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունները»:

Օրենսդիր ժողովի կրթության հանձնաժողովում այս օրինագիծն ընդունել է միաձայն՝ ձայների 7-ը՝ կողմ, 0՝ դեմ հարաբերակցությամբ:
XS
SM
MD
LG