Մատչելի հղումներ

Վաշինգտոնի շրջանային դատարանը որոշել է «Գաֆեսջյան ընտանիք հիմնադրամ»-ին հանձնել Հայոց ցեղասպանության թանգարանի անշարժ գույքը


Վաշինգտոնի շրջանային դատարանը որոշել է «Գաֆեսջյան ընտանիք հիմնադրամ»-ին հանձնել Հայոց ցեղասպանության թանգարանի անշարժ գույքը
Վաշինգտոնի շրջանային դատարանը որոշել է «Գաֆեսջյան ընտանիք հիմնադրամ»-ին հանձնել Հայոց ցեղասպանության թանգարանի անշարժ գույքը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի շրջանային դատարանը վերջնական երկու որոշում է ընդունել «Ամերիկայի Հայկական Համագումարի և այլոք ընդդեմ Ջերարդ Գաֆեսջյանի և այլոք» դատական գործի վերաբերյալ:

Դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի կողմից մայիսի 9-ին ընդունված որոշումներից մեկի համաձայն, գործում հիշատակված անշարժ գույքն ամբողջությամբ պետք է հանձնվի «Գաֆեսջյան ընտանիք հիմնադրամ»-ին սույն թվականի մայիսի 23-ից ոչ ուշ:

Որոշման համաձայն, Հիմնադրամին վնասների փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ զեկույցը նախապատրաստվելու է և վերջնական որոշումն ընդունվելու է հաշտարար դատավորի կողմից:

Շրջանային դատարանը պահանջել է, որ Ամերիկայի Հայկական Համագումարը և «Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր» կազմակերպությունը բացատրություններ ներկայացնեն գործին առնչվող 10 հազար էջ ծավալով փաստաթղթերն ուշացումով ներկայացնելու վերաբերյալ:

Շրջանային դատարանը որոշել է նաև «Գաֆեսջյան ընտանիք հիմնադրամ»-ի կողմից ներկայացված Հարկադիր լուծման վերաբերյալ միջնորդությունը թողնել առանց բավարարման:

Նույն օրը Վաշինգտոնի շրջանային դատարանի կողմից ընդունված երկրորդ որոշման համաձայն, մերժվել է հայցվորի` «Ամերիկայի հայկական համագումարի և այլոք»-ի գործի կրկնակի լսման վերաբերյալ պահանջը:

Դատարանի որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` հետևելով http://www.leagle.com/xmlResult.aspx?xmldoc=In+FDCO+20110509927.xml&docbase=CSLWAR3-2007-CURR հղմանը:

XS
SM
MD
LG