Մատչելի հղումներ

Զբիգնեւ Բզեժինսկի. «Ադրբեջանն ու Հայաստանը չպիտի գնան ինքնակործանիչ պատերազմի ուղով»


Զբիգնեւ Բզեժինսկի. «Ադրբեջանն ու Հայաստանը չպիտի գնան ինքնակործանիչ պատերազմի ուղով»
Զբիգնեւ Բզեժինսկի. «Ադրբեջանն ու Հայաստանը չպիտի գնան ինքնակործանիչ պատերազմի ուղով»

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով երկրի նախագահի նախկին խորհրդական Զբիգնև Բզեժինսկին կարծում է, որ Ղարաբաղյան խնդիրը ռազմական գործողություններով լուծելու շուրջ նպատակ ունեցող որևէ կողմ պիտի մտածի, թե ինչ արդյունավետություն այն կունենա։ «Որևէ մեկը, եթե նա խելացի է, սակայն ուզում է կայացնել ուժի դիմելու մասին որոշում, պիտի այս հարցը տա ինքն իրեն և ինքն էլ պիտի պատասխանի, որ այն շատ անկանխատեսելի է»։

Վաշինգտոնի Ջեյմսթաունի հիմնադրամում «ԱՄՆ-Ադրբեջան. Հարաբերություններ և ռազմավարական գործընկերության կարգավիճակը» խորագրով գիտաժողովի ժամանակ նա հայտարարեց, որ շատ հարցերում սա է եղել ու սա է իր խորհուրդը նաև ԱՄՆ-ի իշխանություններին։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը երկարաձգելու և միաժամանակ Ադրբեջանին S-300 մակնիշի հակաօդային համակարգեր վաճառելու Ռուսաստանի քայլին, նա ասաց, թե չի կարծում, որ այս երկու փաստերը փոխում են իրադրությունը Կովկասում։

«Ու չեմ կարծում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանում են խնդիրը լուծել ինքնակործանիչ պատերազմի միջոցով», – ասաց Բզեժինսկին ու գիտաժողովն ավարտեց այն մտքով, որ.

«Քաղաքական ուղով ինչ որ փուլում հարցը լուծում ստանալու է։ Հավանաբար որ 100 տոկոսով գոհացուցիչ երկու կողմերի համար։ Ամենալավ եղանակ չի գտնվի, սակայն կլինի ավելի լավ, քան որևէ այլ եղանակ»։

XS
SM
MD
LG