Մատչելի հղումներ

Կասկածներ կան, որ Բիրման միլիարդներ է ծախսում միջուկային զենք արտադրելու ծրագրերի վրա


Բիրմայի արտաքսյալ անձանց կողմից ղեկավարվող եւ Փարիզում գործող մի կազմակերպություն մեղադրում է Բիրմայի ռազմական ղեկավարությանը, գազի արտահանումներից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները միջուկային զենք արտադրելու գաղտնի մի ծրագրի համար ծախսելու մեջ։

EarthRights International կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում ասված է, թե ամերիկյան Շեւրոն, ֆրանսիական Տոտալ եւ թաիլանդական PTTEP ընկերությունների հետ գործարքներից Բիրմայի Յադանա բնական գազի ընկերությունը 1988 թվականից ի վեր ստացել է 9 միլիարդ դոլարի եկամուտ։ EarthRights International-ի համոզմամբ, այդ գումարի ուղիղ կեսը ծախսվել է ռազմական նպատակների համար։

Այս կազմակերպությունը նաեւ դատապարտում է նշված ընկերություններին՝ Բիրմայում մարդու իրավունքները ոտնահարելու փաստերն անտեսելու մեջ։

Բիրմայի կառավարությունն ու գազի միջազգային վերոնշյալ ընկերությունները հերքում են իրենց դեմ հարուցված մեղադրանքները։

XS
SM
MD
LG