Մատչելի հղումներ

Բիրմայի ընդդիմությունը դադարեցրել է բոյկոտը


Բիրմայի ընդդիմության առաջնորդ Օնգ Սան Սու Չին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ինքն ու ընդդիմության այլ օրենսդիրներ դադարեցրել են երկրի խորհրդարանի բոյկոտը և ստանձնելու են «սահմանադրությունը պաշտպանելու» պարտավորությունը՝ ընդունելով բանավեճի պատճառը դարձած ձևավորումը:

Օնգ Սան Սու Չին և «Ժողովրդավարության համար ազգային լիգա» կազմակերպության այլ անդամներ չորեքշաբթի օրն առաջին անգամ կայցելեն Բիրմայի խորհրդարան: Նախկինում նրանք դեմ էին հանդես գալիս երդմնակալության «պաշտպանել սահմանադրությունը» բառերին՝ պնդելով, որ փոխարենը պետք է օգտագործվեն «հարգել սահմանադրությունը» բառերը:

Սակայն, ըստ Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չիի, «Ժողովրդավարության համար ազգային լիգա»-ի անդամներն ականջ են դրել խորհրդարան իրենց ընտրած մարդկանց ցանկության, որոնք հիասթափություն են հայտնել օրենսդրական մարմնում ընտրված օրենսդիրների կողմից իրենց տեղերը չզբաղեցնելու հանգամանքով:

Օնգ Սան Սու Չիի այս որոշումը նշանակում է, որ ինքը ներկա չի գտնվելու երկրի մայրաքաղաք Նեյպիդոյում՝ խորհրդարանում երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի պատմական ելույթի ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Օնգ Սան Սու Չիի միջև հանդիպումը կանցկացվի երեքշաբթի օրը:

XS
SM
MD
LG