Մատչելի հղումներ

Սպիտակ փիղ է հայտնաբերվել Բիրմայում


Բիրմայի իշխանությունները սպիտակ փիղ են գտել երկրի արևմտյան հատվածի Ռախին նահանգում

Բիրմայի Ռախին նահանգում բացառիկ փիղ է հայտնաբերվել: Սպիտակ փիղը, ըստ նախնական տվյալների 38 տարեկան է և ունի 2 մետր բարձրություն:

Մեծամասամբ բուդդայական բնակչություն ունեցող Բիրմայի թագավորներն ու առաջնորդները սպիտակ փիղն ավանդաբար համարել են երկրի արդար կառավարման խորհրդանիշ: Սպիտակ փղի գոյությունը, ըստ բիրմացիների, նշանակում է նաև, որ թագավորությունը խաղաղության և բարգավաճման օրհնություն ունի:

Բիրմայի զինվորական կառավարությունը նախորդ երկու տասնամյակների ընթացքում այս տարի առաջին անգամ նախատեսվում է համընդհանուր ընտրություններ անցկացնել:

XS
SM
MD
LG