Մատչելի հղումներ

Եվրոպական Միության ղեկավարներից Քեթրին Էշթընը ժամանել է Բիրմա



Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընը ժամանել է Բիրմա, որտեղ հանդիպումներ է անցկացնում ընդդիմության ղեկավար Օնգ Սան Սու Չիի հետ։ Նա նաեւ ունի Ռանգունում ԵՄ-ի նոր գրասենյակ բացելու ծրագիր, որի նպատակն այստեղ քաղաքական անցուդարձին եւ օգնության ծրագրերի իրականացմանը հետեւելն է։
Էշթոնն այստեղ ժամանեց շաբաթ օրը՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Եվրոպական Միությունը հանեց այս երկրի հետ առեւտրի, տնտեսության ու այլ բնագավառների վրա դրված պատժամիջոցների մեծ մասը։


Ընդդիմության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե պատժամիջոցների մեղմացումն ունի այստեղ քաղաքական ու տնտեսական զիջումներից հետո օգնության առաքումներն ավելի հասանելի դարձնելու եւ ներդրումներն ավելի դյուրինացնելու նպատակ։

Էշթընի խոսքերով, ինքը ցանկանում է աջակցել Բիրմային այս ՝՝ճամբորդության հարցում, որպեսզի այն չկատարի շրջադարձ՛՛։
Երկուշաբթի օրը նա հանդիպումներ է ունենալու նախագահ Թեն Սենի ու պաշտոնատար այլ անձանց հետ։

XS
SM
MD
LG