Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը հինգշաբթի օրը հայտնել է, որ Իսրայելից զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ մեկ օր առաջ իրականացված հարձակման զոհ է գնացել յոթ մարդ: 5-ի մարմիններն այսօր տեղափոխվել են հայրենիք։
Հարձակումը, որն իրականացվել է Սև ծովի առափնյա Բուրգաս քաղաքում, դարձել է վեց իսրայելցու մահվան պատճառ: Հարձակման հետևանքով զոհվել է նաև ավտոբուսի բուլղարացի վարորդը:
Ներքին գործերի նախարարի համաձայն, դեռևս չի պարզվել հարձակումն իրականացրած ինքնասպան ահաբեկչի ինքնությունը, սակայն վերջինս իր մոտ ունեցել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի վարորդական կեղծ իրավունք:
Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել իրականացված հարձակման համար:
Իսրայելի պաշտոնյաները հարձակման իրականացման համար պատասխանատվությունը դրել են Իրանի վրա: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համաձայն, իսրայելցի զբոսաշրջիկների ուղղությամբ Հնդկաստանում, Թաիլանդում և այլ պետություններում իրականացված նման հարձակումները վկայում են այդ գործողություններում Իրանի ներգրավվածության մասին: Նեթանյահուն, սակայն, չի ներկայացրել որևէ այլ մանրամասնություն:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության է ենթարկել այս հարձակումը՝ այն «ահաբեկչական բարբարոսական հարձակում» անվանելով: