Մատչելի հղումներ

Թաիլանդում նշում էին բուդդիզմի 26ՕՕ ամյակը


Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տասնյակ հազարավոր բուդդայականներ էին կիրակի օրը մասնակցում Բուդդայի կողմից 26ՕՕ տարիների առաջ սկսված լուսավորչությանը նվիրված արարողությանը։

Բուդդայի հետեւորդները, հավաքվելով լուսաբացին, աղոթում էին հին բուդդայական ձեռագիր արձանագրությունների լեզվով։ Արարողության ժամանակ 2Օ հազար հոգեւորականներին ու ներկա հավատացյալներին, ըստ արարողակարգի, բաժանվեցին տարբեր առարկաներ։
Նրանք նաեւ հավաքեցին փաթեթավորված եւ պահածոացված կերակուրներ՝ հարավային Թաիլանդի կրոնավորներին բաժանելու համար։ Այստեղ տարիներ շարունակվող բռնությունների ու բանակի եւ անջատողականների միջեւ ընդհարումների պատճառով հարավային հատվածների կրոնավորները զրկվել են ճանապարհորդելու եւ սննդամթերք ու այլ կարեւոր պարագաներ հայթայթելու հնարավորությունից։
Կիրակի օրվա արարողությունն ու տարբեր առարկաների ու սննդամթերիք հավաքումը նշում էր իշխան Սիդհարթա Գաութամայի կողմից իր գահից հրաժարվելու եւ արդարացի երջանկություն որոնելու 26ՕՕ ամյակը։ Սիդհարթա Գաութաման այս ժողովուրդների համար դարձավ անմահ, որին անվանում են տեր Բուդդա։

XS
SM
MD
LG