Մատչելի հղումներ

«Վաշինգտոն Փոստ». «Ամանորյա տրամադրությունը չի վերաբերվում Օբամայի թեկնածուներին»


«Վաշինգտոն Փոստ». «Ամանորյա տրամադրությունը չի վերաբերվում Օբամայի թեկնածուներին»

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը «Ամանորյա տրամադրությունը չի վերաբերվում Օբամայի թեկնածուներին» հոդվածում նշել է, որ գնումներ կատարելու տոնական այս ժամանակաշրջանի ընթացքում ԱՄՆ-ի Սենատում անցկացվում և նախապատրաստվում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված թեկնածուների շուրջ «թեժ բանակցություններ»:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից ԱՄՆ-ի Սենատի արձակուրդի ընթացքում դեսպանների պաշտոնում նշանակված երեք թեկնածուներն արդեն իսկ գործում են օտարերկրյա պետություններում, սակայն տարվա վերջ չվերահաստատվելու դեպքում նրանք ստիպված կլինեն լքեր իրենց զբաղեցված պաշտոնները:

Մասնավորապես, իր հոդվածում «Վաշինգտոն Փոստ»-ն անդրադարձել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակված դիվանագետ Մեթյու Բրայզայի թեկնածությանը:

«Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային թողնելու դեմ է հանդես գալիս ամերիկահայ համայնքը, որը պնդում է, որ Բրայզան կողմնակալություն է ցուցաբերում ադրբեջանցիների օգտին», - գրում է օրաթերթը` հիշեցնելով, որ այս, ինչպես նաև անցյալ տարի Բրայզայի թեկնածության դեմ են հադես գալիս դեմոկրատական կուսակցության ավագ անդամներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը:

XS
SM
MD
LG