Մատչելի հղումներ

Մեթյու Բրայզան կանխատեսում է հայկական լոբբիի ակտիվացում


Մեթյու Բրայզան կանխատեսում է հայկական լոբբիի ակտիվացում

Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որն այս պաշտոնում միայն մեկ տարի մնաց հայկական լոբբիի ուժեղ ճնշումների պատճառով եւ որն այսօր բնակվում է Թուրքիայում, ՝՝Հուրիեթ՛՛ թերթին տված հարցազրույցում ասում է, թե հատկապես մինչեւ 2Օ15 թվականը եւ հատկապես ընտրական տարվա ընթացքում՝՝Ապրիլի 24-ի՛՛ հարցով տարեց-տարի են մեծանալու հայկական լոբբիի ճնշումները,։ ՝՝Հայկական կազմակերպությունները, որոնք արգելափակեցին ինձ, շարունակելու են այս հարցն առաջ տանել անդադար։ Սակայն ժողովուրդներն են, այլ ոչ թե կառավարությունները, որ պիտի որոշեն ինչպես է հարկավոր անվանել այդ իրադարձությունները՛՛, ասել է Բրայզան՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Նրա խոսքերով, տարելիցները, ինչպես օրինակ 2Օ15 թվականը, կարեւոր հանգամանքներ են, ՝՝սակայն Թուրքիան ունի այս հարցի կապակցությամբ քննարկումներում ազդեցություն գործելու կարողություն՛, ասել է նա՛։

Բրայզան հարցազրույցում նշել է նաեւ, թե մեծ սխալ է ասել, որ կապ չկա հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջեւ։ ՝՝Ես կարծում եմ, որ երկու հարցերը կարող են օգնել միմյանց, ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե չի կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Թուրքիայում արձանագրվել է զարգացում, Բրայզան պատասխանում է, որ Հրանտ Դինքի սպանությունը մեծապես է փոխել միլիոնավոր թուրքերի դիրքորոշումը։ ՝՝Ոչ թե կառավարությունը, այլ հասարակությունն է շարժվել առաջ, այդ սարսափելի սպանությունները վերանայելու ու քննարկելու պատրաստակամությամբ։ Սակայն ընդհանրապես ոչինչ չի փոխվել թուրքական այն տեսակետի մեջ, որ այս հարցը չպետք է քաղաքականապես ճանաչվի որպես ցեղասպանություն։

՝՝Իմ կարծիքով, դա արդար մոտեցում չէ՛՛, ասել է Բրայզան ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթին։

XS
SM
MD
LG