Մատչելի հղումներ

Հնագետները հայտնաբերել էն Բրիտանիայի ամենահին տունը


Բրիտանացի հնագետները հայտնել են Բրիտանիայի ամենային տունը հայտնաբերելու մասին։ Տունը շրջանաձև կառույց էր, որը կառուցվել էր 11000 տարի առաջ՝ վաղուց ցամաքած լճի ափին։

Յորքի և Մանչեսթերի համալսարանների պատմաբանների խմբի համաձայն, այդ հայտնաբերությունը փոխում է նախնադարյան մարդու ապրելակերպի մասին պատկերացումները։

Փորձագետներից շատերը կարծում էին, որ այդ ժամանակ մարդիկ հիմնականում վարում էին քոչվոր ապրելակերպ և որպես կացարան էին օգտագործում պարզունակ հյուղակներ։

Ինչպես հայտնում են հնագետները, այդ տունը բավականին բարդ մշտական կառույց էր, որը հավանաբար փոքր ավանի մաս էր կազմում։ Նրանց համաձայն, որպես տան հիմք էին ծառայում փայտե մեծ սյուներ, տունն ուներ քնելու համար առանձնացված տարածք և օջախ։

XS
SM
MD
LG