Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան խիստ միջոցներ կձեռնարկի ուսանողական վիզաների դեմ


Մեծ Բրիտանիան պատրաստվում է ձեռնարկել խիստ միջոցներ՝ կրճատելու համար Եվրամիության անդամ չհանդիսացող պետություններից ուսանողներին տրամադրվող ուսանողական վիզաների թիվը։

Կառավարության հաշվետվության համաձայն, ուսանողների մեկ հինգերորդը երկրում մշտական բնակություն է հաստատում։

Ներգաղթի հարցերով նախարար Դեմյեն Գրինը կոչ է անում ձեռնարկել ավելի խիստ միջոցներ այս վիզաների տրամադրումը սահմանափակելու ուղղությամբ, ինչը կազմելու է ներգաղթյալների թվի նվազեցմանն ուղղված ռազմավարության մի մասը։

Նախարար Գրինի համաձայն, ուսանողական վիզաներով երկիր ժամանողների կեսը սովորում են գիտական կոչում չշնորհող ծրագրերում։

Այս ամիս կառավարության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն, 2004 թվականին ուսանողական վիզաներով Բրիտանիա ժամանած 186 հազար ուսանողից 40 հազարը հինգ տարի անց դեռևս գտնվում են երկրում։

Նշվում է, որ ուսանողներին երկրում մնալու իրավունք է տրվել աշխատանքի անցնելու կամ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ ամուսնանալու պատճառով։

XS
SM
MD
LG