Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պետք է աշխուժացնեն դիվանագիտական հարաբերությունները


Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պետք է աշխուժացնեն դիվանագիտական հարաբերությունները
Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պետք է աշխուժացնեն դիվանագիտական հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հագի համաձայն, Մոսկվան և Լոնդոնը, չնայած երկու երկրների միջև առկա «լուրջ» տարաձայնությունների, պետք է համագործակցեն համաշխարհային անվտանգության համար վտանգ ներկայացնող խնդիրների շուրջ:

Այս հայտարարությամբ Հագը հանդես է եկել Մոսկվայում չորեքշաբթի օրը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ անցկացնելուց հետո: Նա հայտնել է լրագրողներին, որ չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն միայն դիվանագիտորեն` երկխոսության միջոցով:

Մոսկվայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեջ լարվածություն է ստեղծվել նախկին ՊԱԿ-ի լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի Լոնդոնում չորս տարի առաջ թունավորման միջոցով սպանությունից հետո:

Բաից այդ, չեն համընկնում երկու երկրների կարծիքները Վրաստանի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման, ինչպես նաև Ախբազիային և Հարավային Օսինային վերաբերող խնդիրների շուրջ:

XS
SM
MD
LG