Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում հրաման է արձակվել, որով սահմանափակվում է ԱՄՆ-ում մահապատժի ժամանակ կիրառվող դեղամիջոցների խառնուրդում օգտագործվող ցավազրկող նյութի արտահանումը:
Մեծ Բրիտանիայի գործարարության և նորամուծության հարցերով նախարար Վինս Քեբլը հաստատել է հրամանը, որով նատրիումի թիոպենտալի արտահանումը սահմանափակվում է միայն առողջապահության համար օրինական օգտագործմամբ:
Մեծ Բրիտանիայում արտադրվող դեղամիջոցն ԱՄՆ-ի որոշ նահանգներում օգտագործվում է որպես ցավազրկող նյութ` մահաբեր ներարկում կատարելուց առաջ:
ԱՄՆ-ում նկատվում է այս դեղամիջոցի պակաս: