Մատչելի հղումներ

Բրեյվիկի դատապաշտպանները հերքել են իրենց պաշտպանյալի անմեղսունակությունը


Բրեյվիկին անմեղսունակ ճանաչելու դեպքում վերջինս բանտի փոխարեն կուղարկվի հոգեբուժարան

Նորվերգիայում ուրբաթ օրը` անցյալ տարի 77 մարդու սպանությունն իրականացրած Անդերս Բեհրինգ Բրեյվիկի դատավարության վերջին օրվա ընթացքում դատապաշտպանները կրկին ձեռնարկել են իրենց պաշտպանյալի մեղսունակությունն ապացուցելու փորձ:

Նորվեգիայում անցյալ տարի զանգվածային սպանդն իրականացրած Բրեյվիկին անմեղսունակ ճանաչելու դեպքում վերջինս բանտի փոխարեն կուղարկվի հոգեբուժարան:
Դատարանի կողմից մեղսունակությունը ճանաչելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվել 21 տարվա բանտարկության, որը կերկարաձգվի այնքան ժամանակ, որքան ինքը համարվելու է հասարակության համար վտանգ ներկայացվող:

Սպասվում է, որ դատարանն իր վճիռը կկայացնի հուլիսին կամ օգոստոսին:

Անդերս Բեհրինգ Բրեյվիկը նախկինում ասել էր, թե դատարանի կողմից նշանակված բժիշկների կողմից իրեն անմեղսունակ ճանաչող հաշվետվությունը «կեղծիք է», և թե իրեն «անմեղսունակ ճանաչելը մահից էլ վատ է»:

Դատավարության ընթացքում Բրեյվիկը հայտնել էր դատարանին, թե «իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից Եվրոպայում ամենաբարդ և տեսարժան քաղաքական հարձակումը»:

Բացի այդ, նորվեգացի ահաբեկիչն իր կողմից իրականացվող սպանդը որպես «կանխարգելիչ» էր նկարագրել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Նա ասել էր նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով «պաշտպանել է Նորվեգիան»:
XS
SM
MD
LG