Բրազիլիայի իշխանությունները մեկնարկել են մի ծրագիր, որի միջոցով նախատեսվում է երկրում աշխատանքի համար վարձել օտարերկրյա հազարավոր բժիշկների՝ առողջապահական համակարգում առկա հազարավոր թափուր աշխատատեղերը լրացնելու նպատակով:
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆն ասել է, թե «մենք լավ բժիշկներ ենք որոնում՝ անկախ նրանց բնակության վայրից»:
Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում լրացնելու Բրազիլիայի գյուղական համայնքներում և քաղաքների աղքատ արվարձաններում բժիշկների առկա պակասը: Ըստ նախագահ Ռուսեֆի, Բրազիլիայի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Ծրագրով նախատեսվում է բժիշկների հետ կնքել եռամյա պայմանագիր, որի համաձայն վերջիններիս ամսեկան կվճարվի 4,5 հազար դոլարի աշխատավարձ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, բժիշկներ վարձելուն ուղղված աշխատանքները հիմնականում կենտրոնացված կլինեն Իսպանիայում և Պորտուգալիայում:
Բրազիլիայի իշխանություններն այս տարվա մայիսին հայտնել էին, թե թափուր աշխատատեղերը լրացնելու համար նախատեսում են աշխատանքի հրավիրել Կուբայի հազարավոր բժիշկներ: Այս ծրագիրը սակայն դադարեցվել էր՝ Կուբայի բժիշկների որակավորման շուրջ ունեցած կասկածների պատճառով: