Մատչելի հղումներ

Բրազիլիան ներել է Աֆրիկայի 12 պետությունների պարտքերը


Աֆրիկայի 12 պետությունների մոտ 900 միլիոն դոլար կազմող պարտքի ներումն իրականացվել է մայրցամաքի պետություններում ենթակառուցվածքի, գյուղատնտեսության ոլորտի և սոցիալական ծրագրերին նոր թափ հաղորդելու ծրագրի շրջանակներում

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է Աֆրիկայի 12 պետությունների պարտքերի ներման կամ վերակազմավորման մասին:

Այս մասին հայտարարությամբ Բրազիլիայի կառավարությունը հադես է եկել այն ժամանակ, երբ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը գտնվում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբաբայում՝ Աֆրիկական միության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Աֆրիկայի 12 պետությունների մոտ 900 միլիոն դոլար կազմող պարտքի ներումն իրականացվել է մայրցամաքի պետություններում ենթակառուցվածքի, գյուղատնտեսության ոլորտի և սոցիալական ծրագրերին նոր թափ հաղորդելու ծրագրի շրջանակներում:

Բրազիլիան աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրներից է, որի ՀՆԱ-ի ծավալը կազմում է 2,4 տրիլիոն դոլար:
XS
SM
MD
LG