Մատչելի հղումներ

Բրահիմին խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվն ասել է, թե իր երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Սիրիայի շուրջ բանաձևերի երկու նախագիծ

Խաղաղության միջազգային հանձնակատար Լախդար Բրահիմին հինգաշբթի օրը խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես է հնարավոր առաջ մղել Սիրայի շուրջ խաղաղության բանակցությունների ընթացքը:

Լախդար Բրահիմին այս շաբաթ բանակցությունների սեղանի շուրջ է բերել Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն մինչ օրս բանակցությունների ընթացքում որևէ էական արդյունք չի գրանցվել:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը հինգշաբթի օրը քննարկումներ կանցկացնի Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի և ԱՄՆ-ի իր գործընկեր Ուենդի Շերմանի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվն այս ընթացքում ասել է, թե իր երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Սիրիայի շուրջ բանաձևերի երկու նախագիծ:

Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ կառավարական ուժերի կողմից Հալեպում նախօրեին իրականացրած օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ:
XS
SM
MD
LG