Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հանձնակատարը հորդորել է Չինաստանին աջակցություն ցուցաբերել Սիրիայում արդեն 19 ամիս շարունակվող հակամարտությանը լուծումներ գտնելուն ուղղված ջանքերին:
Չինաստանի արտգործնախարար Հանգ Ջիեչիի հետ Պեկինում չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լախդար Բրահիմին հույս է հայտնել, որ Չինաստանը «կկարողանա ակտիվ մասնակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործում»:
Չինաստան Բրահիմիի երկօրյա այցը կատարվում է հակամարտությունը կարգավորելուն ուղղված ջանքերի շրջանակում: Նույն նպատակով այս շաբաթվա սկզբին խաղաղության հանձնակատարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ:
Չինաստանը և Ռուսաստանը նախկինում վետոյի իրենց իրավունքն են կիրառել Սիրիայի կառավարության դեմ պատժամիջոցներ նախատեսող ՄԱԿ-ի բանաձևերի նկատմամբ:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունն այս ընթացքում հայտնել է, որ չորեքշաբթի օրը կառավարական ուժերը օդային հարվածներ են հասցրել երկրի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան շրջանների ուղղությամբ:
Իրավապաշտպան մեկ այլ՝ «Տեղական համակարգման կոմիտե» կազմակերպությունը հաղորդել է Սիրիայի ազատ բանակի և կառավարական ուժերի զինծառայողների միջև Դամասկոսի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած թեժ մարտերի մասին:
Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մարտերի պատճառով զոհվել է ավելի քան 160 մարդ: