Մատչելի հղումներ

BP հայտարարում է, թե արտանետված նավթի մաքրման աշխատանքների արժեքը կազմել է 6 միլիարդ դոլար


Բրիտանական BP ընկերության համաձայն, Մեքսիկական ծոցում նավթի մեծածավալ արտանետման վերացման աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է 6 միլիարդ դոլար։

Երկուշաբթի օրն ընկերությունը հայտնել է, որ այդ ծախսերի մեջ ներառված են Մեքսիկական ծոցի բնակիչների բավարարված հայցապահանջները, բեռնաթափող նավթահորը հորատելու, նավթի տարածումը սահմանափակելու, ինչպես նաև «անշարժ վերացման» և ցեմենտ մղելու աշխատանքները։ Ցեմենտով զմրսելու միջոցով անցած շաբաթ հնարավոր դարձավ փակել պայթած նավթահորը։

Կիրակի օրը ԱՄՆ–ի պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ այս շաբաթ BP ընկերությունը սկսելու է նավթահորի վերջնական զմրսման աշխատանքները։

Նավթի արտանետումների մաքրման աշխատանքների ղեկավար, ԱՄՆ-ի առափնյա պահպանության նախկին ծովակալ Թեդ Ալենն ասել է, որ վերջնական զմրսման համար անհրաժեշտ է հորատել վնասված նավթահորին միացող բեռնաթափոխ նավթահորի վերջին հատվածը։ Բեռնաթափող նավթահորի հորատումն ավարտելուց հետո BP ընկերությունը նախատեսում է դրանով ցեխ և ցեմենտ մղել վնասված նավթահորի ստորին հատված։

XS
SM
MD
LG