Մատչելի հղումներ

 
Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտանետման համար մեղավոր են բազմաթիվ ընկերություններ

Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտանետման համար մեղավոր են բազմաթիվ ընկերություններ


«Բրիթիշ փետրոլեում» նավթային խոշոր ընկերության համաձայն, Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետի համար պատասխանատու են բազմաթիվ ընկերություններ և աշխատանքային խմբեր:

Չորեքշաբթի օրը հրապարակված ներքին հաշվետվության համաձայն, ընկերությունը նշում է, որ վթարը տեղի է ունեցել իրար հաջորդող մեխանիկական վթարների, սխալ հաշվարկների և ճարտարագիտական սխալների բարդ շարքի հետևանքով:

Հավետվության մեջ նշվում է, որ նավթահորը հորատելու ժամանակ օգտագործված ցեմենտի վատ որակի հետևանքով գազը և հեղուկները ներթափանցել էին նավթահանման համար օգտագործվող խողովակի մեջ:

Հասնելով ջրի երես` գազը և նավթը ներթափանցել են անմիջապես հորատիչ, որտեղ դրանք բռնկվել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Հորատիչում տեղի ունեցած հրդեհից և պայթյունից հետո ծովի հատակում գտնվող նավթի արտանետման կանխարգելիչ սարքը պետք է ինքնաբերաբար զմրսեր նավթահորը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Նավթի զանգվածային արտահոսքը տեղի էր ունեցել հենց այդ պատճառով:

Թոնի Հեյվարդը, որը շուտով լքելու է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, ասել է, որ այս աղետում մեղավոր է ինչպես «Բրիթիշ փետրոլեում»-ը, այնպես էլ դրա գործընկեր «Հալիբըրթըն» և «Թրանսօուշեն» ընկերությունները:

«Բրիթիշ փետրոլեում»-ի հաշվետվությունը նախապատրաստվել է ընկերության անվտանգության և արտադրության գծով պետի կողմից չորս ամիս տևած հետաքննության արդյունքում:

XS
SM
MD
LG