Մատչելի հղումներ

Շարունակվում են նավթի հոսքը կասեցնելու աշխատանքները


Բրիթիշ Փեթրոլիում նավթային ընկերությունը տեղեկացնում է, որ Մեքսիկայի ծոցում պայթած խողովակաշարից արտանետվող նավթի հոսքը կասեցնելու աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրվածի։

Սակայն պաշտոնատար անձինք չեն երաշխավորում, որ խողովակի մեջ բարձր խտությամբ ջուր մղելու աշխատանքները կավարտվեն հաջողությամբ։

Եթե հաջողվի խիտ ցեխաջրի բարձր ճնշման տակ կանգնեցնել արտանետումը, դեպի նավթահոր կմղվի ցեմենտի բարձր խառնուրդ։

Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Թոնի Հեյուորդն է ասել, եկող 24 ժամվա ընթացքում չեն կարող ասել գործողությունն իրեն արդարացրել է, թե ոչ։ Հաջողության հնարավորությունը մասնագետները համարում են 6Օ-7Օ տոկոս։ Ամենամեծ դժվարությունը կապված է հանքի մեծ խորության հետ։ Խողովակի պայթած հատվածը ծովի մակերեւույթից գտնվում է 1 5ՕՕ մետր խորության վրա։

Այս աղետից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծրագրում է դադարեցնել օվկիանոսի ափամերձ հատվածներում նոր հանքեր հորատելու աշխատանքները։

Օվկիանոսի մեջ թափված նավթի շերտն այժմ տարածվել է ավելի քան 161 կիլոմետր։

XS
SM
MD
LG