Բոստոնում տեղի ունեցած ողբերգության մանրամասները բացահայտելու ուղղությամբ աշխատող քննիչները սկսել են ապացույցներ որոնել քաղաքում տեղադրված բազմաթիվ տեսախցիկներով հավաքված պատկերներում:
Իշխանությունները դիմել են նաև հասարակությանը՝ սիրողական տեսանյութեր և լուսանկարներ տրամադրելով խնդրանքով, որոնք նույնպես կարող են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունները կազմակերպած անձանց մասին:
Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքների, ներառյալ Բոստոնի, հասարակական նշանակալի վայրերում տեղադրված են անվտանգության տեսախցիկներ, որոնք նպատակ են հետապնդում օժանդակելու իշխանություններին ահաբեկչական գործողությունների կանխարգելման և այլ հանցագործությունների կատարման դեպքում՝ վկայություններ ներկայացնելու գործում:
Բոստոնում տեսախցիկներ են տեղադրված առևտրային համալիրներում և թաղամասերում, քաղաքի փողոցներում և հիմնական մայրուղիների վրա: Քաղաքի մետրոյի համակարգում գործում է մոտ 500 տեսախցիկ, տեսախցիկներ են տեղադրված նաև քաղաքի հասարակական տրանսպորտում:
Քաղաքի բոլոր տեսախցիկները միացած են ռեալ ժամանակում գործող Քրեական հանցագործությունների կանխարգելման կենտրոնին, որտեղից ոստիկանության ծառայողները կարողանում են վերահսկել քաղաքի հիմնական մասում տեղի ունեցող իրադարձությունները: Այս համակարգին միացած են նաև Բոստոնի մոտակայքում գտնվող ութ համայնքները: