Միացյալ Նահանգների իշխանությունները Բոստոնում տեղի ունեցած ռմբակոծություններից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցները:
ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներում, ներառյալ Նյու Յորքն ու Վաշինգտոնը, ոստիկանությունը հսկողություն է սահմանել կառավարական շենքերի, տեսարժան վայրերի, տրանսպորտային ցանցերի և սպորտային իրադարձությունների անցկացման վայրերի նկատմամբ:
Միացյալ Նահանգների Կապիտոլիումի ոստիկանության համաձայն, Կապիտոլիումի համալիրի այցելուները պետք է ակնկալեն ոստիկանության ծառայողների ավելացված ներկայություն հասարակական վայրերում, ինչպես նաև լրացուցիչ ժամանակ տրամադրեն՝ անվտանգության ստուգում անցնելու նպատակով:
Ջորջ Վաշինգտոնի անվան մայրուղու վրա կայանալիք ամենամյա 16 և 5 կիլոմետրանոց մրցավազքերի կազմակերպիչների համաձայն, ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: Նրանք հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի զբոսայգիների ոստիկանությունն ու տեղական իշխանություններն աշխատում են անվտանգության նոր միջոցներ ձեռնարկել՝ մրցավազքերի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
ԱՄՆ-ի օրինապահ մարմինները հորդորել են հասարակությանը ոստիկանություն հայտնել կասկածելի բոլոր գործողությունների մասին: