Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչական հարձակման գործով դատական առաջին լսումը կմեկնարկի հուլիսի 10-ին Բոստոնի դաշնային դատարանում:
Դատավարությունը բաց է լինելու հասարակության համար և սպասվում է, որ դատի ընթացքին հետևելու ցանկացողների թիվը կլինի այնքան մեծ, որ դատական նիստերի դահլիճում կարող է ազատ տեղ չմնալ: Դատարանի ներկայացուցիչներից մեկը սակայն հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ դատարանում տեղերի բաշխման ընթացքում նախապատվություն է տրվել ահաբեկչական հարձակումից տուժածներին և ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին:
«Մենք տեղեկացրել ենք բոլոր տուժածներին և զոհերի ընտանիքներին դատավարության անցկացման տեղի և ժամանակի մասին: Նրանցից ոմանք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, սակայն հաստատ չենք կարող ասել, թե քանի մարդ կմասնակցի դատավարությանը», - ասել է դատարանի ներկայացուցիչը՝ նշելով, որ դատավարությունը կտևի 20 րոպեից ոչ ավելի:
Դատավարությունը կնախագահի Բոստոնի դաշնային դատավոր, 66-ամյա Մարիանա Բոուլերը, որն այս տարվա ապրիլի 22-ին ներկա էր Ջոխար Ցառնաևին ներկայացված մեղադրանքներով անցկացված դատական նախնական լսումներին:
Մեղադրյալի կողմից դատական լսումների դահլիճում ներկա կգտնվեն նրա հարազատ երկու քույրերը, ինչպես նաև դատարանի կողմից նշանակված փաստաբաններ:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հեռախոսային հարցազրույցում կասկածյալի մայր Զուբեյդաթ Ցառնաևան, որը գտնվում է Ռուսաստանում, հայտնել է, որ ինքն ու կասկածյալի հայրը չեն գալու Միացյալ Նահանգներ, սակայն անընդհատ կապ են պահպանում իրենց որդու դատապաշտպանի հետ: Ցառնաևան բացատրել է բացակայությունն իր որդու դատավարության ընթացքում այն հանգամանքով, որ «պետությունն արել է ամեն ինչ ՝ այն կանխելու համար»: Ցառնաևան սակայն չի նշել, թե որ պետությունն ի նկատի ուներ, սակայն հաստատել է, որ ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկակի քաղաքացիություն:
Բոստոնի ահաբեկչության ընթացքում զոհվածների և տուժածների ընտանիքներն ակնկալում են, որ դատարանն արդար դատավճիռ կներկայացնի կասկածյալին:
Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում: