ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններ իրականացրած կասկածյալին:
19-ամյա Ջոխար Ցառնաևին ներկայացվել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառելու մեղադրանք, ինչը նշանակում է, որ մեղավոր չճանաչվելու դեպքում նա կարող է մահապատժի ենթարկվել:
Ցառնաև եղբայրների կողմից Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտակայքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է երեք մարդկ, այդ թվում՝ մեկ երեխա: Վնասվածքներ է ստացել ավելի քան 170 մարդ:
Կասկածյալին մեղադրանքներ են ներկայացվել հիվանդասենյակում, իսկ իշխանություններն այս ընթացքում շարունակել են որոնել մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները:
Ցառնաևին ներկայացվել է նաև ունեցվածքի միտումնավոր ոչնչացման մեղադրանք:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի համաձայն, հետաքննությունը շարունակվում է: Նա խոստացել է օրենքի ամբողջ խստությամբ պատժել ահաբեկչական այս հարձակման համար պատասխանատվություն կրողներին: