Հազարավոր մարդիկ էին ուրբաթ օրը հավաքվել Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում՝ 1995-ին Սրեբրենիցայի ջարդի զոհերի հիշատակը հարգելու համար։
Բեռնատար 4 մեքենաների շարասյունը Սրեբրենիցայի մոտ գտնվող հուշահամալիր էր տեղափոխում 775 զոհերի աճյունները։ Աճյուններն այստեղ հողին կհանձնվեն կիրակի օրը սպանդի 15-րդ տարելիցի արարողության ժամանակ։
1995 թվականին շուրջ 8,000 մահմեդական տղամարդ եւ տղա երեխաներ էին սպանվել սերբական ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղ գտած ամենամեծ ջարդի ժամանակ։