Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքի քաղաքներում


Իրաքի իշխանությունների համաձայն, երկրի մի քանի քաղաքում որոտացել են պայթյունների այն ժամանակ, երբ շիաներն անցկացրել են կրոնական ամենամյա երթերը:

Պայթյունների պատճառով ընդհանուր առմամբ զոհվել է 72, վնասվածքներ է ստացել ավելի քան 260 մարդ:

Պաշտոնյաների վկայությամբ, հարձակումներն իրականացվել են հիմնականում Բաղդադի արվարձաններում, հյուսիսային Բալադ շիական քաղաքում, ինչպես նաև կենտրոնական Հիլա քաղաքում:

Իրաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյուններն իրականացվել են երկրում փոքրամասնություն կազմող սունիների կողմից, սակայն համընկել է նաև երկրում ծավալված ճգնաժամի հետ, որի ընթացքում սունի և քրդական փոքրամասնությունները փորձել են պաշտոնից հեռացնել շիա վարչապետ Նուռի ալ-Մալիքիին՝ մեղադրելով վերջինիս իշխանությունը շիաների ձեռքում կենտրոնացնելու մեջ:

Իրաքում բռնությունների ալիքը, ի համեմատ 2006 և 2007 թվականներին, մի փոքր նվազել է, սակայն ամբողջ երկրում հարձակումները դեռևս շան հաճախ են տեղի ունենում:

XS
SM
MD
LG