Մատչելի հղումներ

Իրաքում բազմաթիվ պայթյուններ են որոտացել


Իրաքի մոտ մեկ տասնյակ քաղաքներում երեքշաբթի օրը որոտացել են գրեթե միաժամանակ իրականացված պայթյուններ:

Իրաքի ոստիկանության համաձայն, պայթուցիկով բեռնված մեքենաների և ճանապարհների եզրին տեղադրված ռումբերի միջոցով մի շարք բնակավայրերում, ներառյալ երկրի մայրաքաղաք Բաղդադում, Քիրքուք և շիաների կողմից սուրբ համարվող Քարբալա քաղաքներում իրականացված պայթյունների զոհ է գնացել առնվազն 38, վնասվածքներ ստացել՝ 160 մարդ:

Դեռևս հայտնի չէ, թե ում դեմ էին ուղղված պայթյունները: Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս ռմբակոծության համար:

Հատկանշական է, որ պայթյուններն իրականացվել են մարտի 19-ին լրացած ամերիկյան զորքերի Իրաք կատարված ներխուժման իններորդ տարեդարձից մեկ օր անց:

XS
SM
MD
LG